Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

ԱՆՏԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

ԱՆՏԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

Էֆեսի գրադարանը Թուրքիայում

sdfg

Անտիկ ժամանակաշրջանի Հունաստանում և Հռոմում հիմնականում գրում էին պապիրուսների և մագաղաթների (պերգամենտ) վրա: Սկզբում դրանք գալարներ էին: Պապիրուսը ու մագաղաթը փաթաթում էին փայտե ձողի վրա և պահում սնդուկների կամ պահարանների մեջ: Փայտե ձողի մի կողմում ամրացվում էր պիտակ, որի վրա գրվում էր ձեռագրի վերնագիրը կամ բովանդակությունը: Հետագայում սկսեցին ծալել 4 մասի, որին ասում էին տետրակ (հուն. Բառ է նշ.  չորսեր): Հավաքելով միասին մի քանի այդպիսի տետրակներ ստանում էին հատոր կամ <<կոդեքս>>: Գրադարան (biblioteke) բառը հունարեն բառ է, որը կազմված է biblos-գիրք և teke-պահեստ, պահոց: Անտիկ գրադարանների մասին նյութերը վերաբերվում են Ք.Ա. 2-րդ հազարամյակին:

Ք.Ա. 6-4-րդ դարերում գրադարաններ ուների գահակալները, փիլիսոփաները և գիտնականները: Օրինակ՝ Պյութագորասը: Հույն գիտնական Դեմոֆիլոսը ստեզծել էր մի աշխատություն՝ <<Ձեռքբերմանն արժանի գրքերի մասին>>, որը գրադարանի ուղեցույց էր:

ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Արիստոտելի գրադարանը ուներ տասնյակ հազարավոր գալարներ: Գրադարանի ստեղծմանը իր աջակցությունն էր ցուցաբերել Ալեքսանդր Մակեդոնացին: Արիստոտելի մահից հետո (Ք.Ա. 321թ.) գրադարանը դարձավ Մուսեյոնի (Մուսաների տաճար) մի մասը, որը ստեղծել էր փիլիսոփայի աշակերտը՝ Ֆեոֆրաստը: Այստեղ տեղակայված էին սրահներ՝դասախոսությունների և զրույցների համար , այգիներ՝ հանգստի համար:

Հելլենիզմի դարաշրջանը (Ք.Ա.4-1 դդ) դարձավ գրադարանների զարգացման և հզորացման շրջան: Համաշխարային ճանաչում ունեցան Ալեքսանդրիայի և Պերգամի գրադարանները:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ                                   Հելլենական կուլտուրայի կենտրոնը դարձավ Ալեքսանդրիան, որտեղ իշխում էր Պտղոմեոսների դինաստիան: Քաղաքում ապրում էին մոտ 1 մլն. մարդ: Լայն ուղիղ փողոցներով, զովաշունչ այգիներով, փողոցային լուսավորությամբ, խմելու ջրի և ջրահեռացման համակարգերով քաղաք էր: Ք. Ա. 3-րդ դարի սկղբին Պտղոմեոս առաջինը ստեղծում է այստեղ իր մուսեյոնը:

Դա մի մեծ համալիր էր՝ համալսարանը իր դասավանդության սրահներով, աստղադիտարանով, բուսաբանական և կենդանաբանական այգիներով և իհարկե, գրադարանով: Մուսեյոնը ուներ ուղղանկյան ձև, բոլոր կողմերից զարդարված էր նրբագեղ սյուների շարքերով, որոնց արանքւում կանգնեցված էին ճանաչված մարդկանց արձաններ: Մուսեյոնի պատասխանատուն գրադարանի պահապանն էր, որը հանդիսանում էր միաժամանակ և եգիպտական գահի ժառանգորդի դաստիարակը և ուսուցիչը: Պտղոմեոս 2-րդ ընդարձակեց գրադարանը՝ ուղարկելով իր մարդկանց աշխարհով մեկ, որտեղից բերում էին նոր ձեռագրեր: Պտղոմեոս 3-րդը օրենք հրատարակեց, որտեղ ասվում էր, որ բոլոր այն նավերը, որոնք մտնում էին նավահանգիստ, պարտավոր էին հանձնել կամ վաճառել իրենց պատկանող գրքերը: Դրանք հանձնում էին գրադարանին փոխարենը նրանց տրվում էր դրանց կրկնօրինակը, որոնց վրա նշվում էր օրիգինալի առկայության մասին: Գրադարանի ֆոնդը նրա ամենածաղկուն ժամանակաշրջանում կազմում էր 700-800 հազ հատոր՝ տարբեր լեզուներով:

Մարմարակերտ դահլիճում կարդալու և նշումներ անելու համար մեծ սեղաններ էին դրված, իսկ դրանց կողքին հարմար բազկաթոռներ և փափուկ բազմոցներ: Դա կապված էր ոչ միայն աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, այլ նաև գալարները չվնասելու համար: Տարբեր ժամանակաշրջանում գրադարան այցելել են շատ տաղանդավոր այրեր: Հենց այստեղ է Էվկիդոսը ստեղծել իր ճանաչված գործը երկրաչափության մասին, Արքիմեդը գտավ թրթուրային փոխանցումը և պտուտակային գրամբարձիչը, Արիստոտելը ենթադրեց, որ Երկիրը պտտվումէ Արեգակի շուրջը և այլն:

Շատ գիտնականներ ձգտում էին այստեղ աշխատանք ստանալ և համատեղել գիտական պրպտումները ու գրադարանի աշխատանքը: Գրադարանի բազմաթիվ օգնականները ուներին իրենց պարտականությունները: Մի մասը զբաղվում էր ձեռագրերի հաշվառմամբ, մյուսները դրանք բաշխում էին ըստ թեմաների, երրորդները կրկնօրինակում էին այն գրքերը, որոնք չէին վաճառվում, հաջորդները պահպանում էին դրանք ցեցերից և վնասատուներից:

Ք.Ա. 2-3- րդ դարերում կռիվների և հրդեհների պատճառով մուսեյումը անկում է ապրում:391թ գրադարանը տեղափոխվել էր Սերապիսի տաճար, որտեղ այն հրդեհվել էր քրիստոնյա- ֆանատիկոսների կողմից, որոնց Ալեքսանդրիայի պատրիարքը հրամալել էր վառել անհավատների գրքերը:Գրքերի մնացած մասը ոչնչացվել է ոչ պակաս ֆանատիկոս արաբ-մահմեդականները:

Օմար- Խալիֆը, որը գլխավորում էր Ալեքսանդրիան գրաված զորքը՝ ասել է. <<Եթե այդ գրքերում գրված է այն ինչ սուրբ Ղուրանում է ասվում, նշանակում է դրանք ավելորդ են: Իսկ եթե դրանց մեջ կա այն ինչը համաձայն չէ Ղուրանին, ուրեմն դրանք վնասաբեր են>>:

Այդ ժամանակ զինվորները տեղափոխում են ձեռագրերը բաղնիք, որտեղ դրանցով սկսեցին վառարանները վառել: Գրքերը այնքան շատ էին, որ այն բավարար էր 4 հազ վառարան կես տարի վառելու համար:

Վերջերս Ալեքսանդրիայի գրադարանը նորից բացվեց:

Գրադարանի վերաստեղծման ծրագիրը տևել է մոտ 20 տարի և այդ գործի հովանավոը UNESCO-ն էր և շատ երկրների իշխանություններ միացել էին այդ ծրագրին:    Այս նախագծի գլխավոր մտահղացումը էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է: Պետք է հավատալ, որ շուտով մարդիկ տարբեր երկրներից համացանցի օգնությամբ կայցելեն աշխարհի հնագույն գրադարաններից մեկը:

ՊԵՐԳԱՄԻ  ԳՐԱԴԱՐԱՆ

fdh

Պերգամի գրադարանը ստեղծվել է Ք.Ա. 2-րդ դարում Էվմենոն երկրորդ արքայի կողմից: Կառույցը գտնվում էր քաղաքի գլխավոր հրապարակում: Գրքերը տեղակայված էին 4 մեծ սրահներում: Գլխավոր սրահի կենտրոնում, մարմարե պատվանդանին կանգնած էր Աթենասի արձանը: Գրադարակները պատրաստված էին եղենափայտից, որովհետև համարում էին, որ այն պաշտպանում էր ձեռագիրը միջատներից: Այնտեղ աշխատում էին գրագիրներ, թարգմանիչներ, ուներ տեղեկատու:

Պերգամի գրադարանը զիջում էր Ալեքսանդրիայի գրադարանին գրքերի և ձեռագրերի քանակով: Այն ուներ 200 հազ. օրինակ: Գրադարանում շատ էին բժշկական տրակտատներ, այդ պատճառով էլ այն համարվում էր բժշկության կենտրոն: Մի անգամ Պերգամի գրադարանը գնեց Արիստոտելի աշխատւթյունները, տալով դրանց դիմաց այնքան ոսկի, որքան կշռում էին ձեռագրերը: Վախենալով մրցակցությունից, եգիպտական իշխանությունը արգելեց պապիրուսների դուրս բերելը Պերգամ: Այդ ժամանակ հակառակորդ կողմը ստեղծեց իր գրերի համար նոր մագաղաթ, որը ստանում էին հորթի և այծի կաշին հատուկ ձևի մշակելուց: Չնայած նրան, որ այն շատ թանկ էր, բայց կարելի էր պատրաստել ամենուր, իսկ պապիրուսը ստանում էին միայն Եգիպտոսում: Միջին դարերում, երբ պապիրուսի արտահանումը Եգիպտոսից արգելվեց, ամբողջ Եվրոպան անցավ մագաղաթների օգտագործմանը: Բայց հնադարում պապիրուսը գերիշխում էր և Պերգամի գրադարանը այդպես էլ չկարողացավ հասնել Ալեքսանդրիային:

Պերգամի պատմությունը ավարտվեց Ք.Ա.43թ, երբ Պերգամը արդեն Հռոմի արվարձաններից մեկն էր դարձել: Գրադարանի զգալի մասը Մարկ Անտոնիոն նվիրեց Եգիպտոսի թագուհի՝ Կլեոպատրային և գալարները անցան Ալեքսանդրիայի գրադարան:

Այսօր Պերգամը գտնվում է Թուրքիայի տարածքում և մտնում է նրա տուրիստական օբեկտների ցուցակում:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ՀՌՈՄՈՒՄ

Ք.Ա.1-ին դարում Հռոմեական զորքերը գրավեցին Հունաստանը և մի քանի հելլենիստական պետություններ: Ռազմական երթերի ժամանակ գրքերը վերցնում էին որպես ռազմական ավար: Հռոմում բացվում են տասնյակ արհեստանոցներ գրքեր կրկնօրինակելու համար: Այդ արհեստանոցներից կարելի էր գնել տարբեր գրքեր՝ մի քանի  լեզուներով:

Առաջանում են առաջին հասարակական հարուստ գրադարաններ: Ալեքսանդրիան գրաված Հուլիոս Կեսարը որոշել էր Ալեքսանդրիայի գրադարանը տեղափոխել Հռոմ, որտեղ դրա հիման վրա ցանկանում էր բացել հասարակական գրադարան, բայց Ք.Ա. 40թ ին Կեսարին սպանեցին, իսկ գրքերը այրեցին: Կեսարի մտահղացումը կյանքի կոչեց (Ք.Ա. 39թ), բանախոս, քաղաքական գործիչ, պատմաբան, գրող, Հորացիոսի և Վերգիլիոսի ընկեր՝ Ազինի Պոլիոնոսը: Նա բացեց հասարակական գրադարան Հռոմումի ՝ Ազատության տաճարում: Դա աշխարհում առաջին հասարակական գրադարանն էր: Հռոմեացիները այդ միտքը հիացմունքով ընդունեցին: Հաջորդ տարիներին այդպիսի գրադարաններ բացեցին Ավգուստիանոսը, Տրոյանոսը և այլոք:

Ք.Ա. 4- րդ դարում Հռոմում կաին մոտ 30 հասարակական գրադարան: Դրանք տեղակայված էին մարմարյա սրահներում, պալատներում, տաճարներում կամ տաճարների մոտ, նաև տերմաներում՝ հասարակական բաղնիքներում: Զարգանում են գրադարանային ճարտարապետությունը և գրադարանային աշխատանքի կազմակերպման ուսմունքներ: Ճանաչված ճարտարագետ Վիրտուվիանոսի նախագծի հիման վրա գրադարանի պատուհանները արևելյան կողմից էին, որպեսզի դահլիճները լուսավոր լինեն: Հռոմեացիներընախընտրում էին պարապմունքները սկսել առավոտյան ժամերին և բացի դրանից, այդպես հաջողվում էր պաշտպանել պապիռուսները ու ձեռագրերը խոնավությունից, որը ներս էր թափանցում հարավից և հյուսիսից փչող հաճախակի քամիների պատճառով: Սրահները՝ ուղղանկյունաձև կամ կիսաշրջանաձև, զարդարված էին աստվածների արձաններով և ճանաչված մարդկանց կիսանդրիներով: Բոլոր այդ արձանները տեղադրված էին որմնախորշերում, հատակը մուգ մարմարից էր, առաստաղները առանց ոսկեզօծ զարդերի, որպեսզի այդ ամենը չազդի գրադարան եկած հաճախորդների վրա: Պահարանները կանգնած էին պատերի երկայնքով կամ սրահի կենտրոնում: Պահարանների դարակները բաժանված էին միջնորմների օգնությամբ փոքր բնիկների, որտեղ դրվում էին ձեռագրերը: Դրանք պահվում էին հորիզոնական և համակարգված:

Հին Հռոմեական գրադարանի հաճախորդները՝ պոետներ, գիտնականներ, պաշտոնյաներ, ճանաչված և հարուստ քաղաքացիներ, կարող էին իրենց հետ վերցնել պապիրուսները: Գրադարանները ունեին ցուցակներ: Հռոմում կաին նաև հատուկ գրադարաններ, որոնք ունեին մի ոլորտի վերաբերվող ձեռագրեր, օրինակ՝ քերականական տրակտատներ:

Էֆեսի գրադարանը (Թուրքիա) կառուցվել է Ք.Ա. 2-րդ դարում Ադրիանոս կայսրի գահակալման ժամանակ: Մեր օրեր են հասել կառույցի ճակատային մասը, որը զարդարված էր սյուներով և արձաններով: Կառույցի մյուս մասը ավերվել է Գոթերի հարձակման ժամանակ:

4-րդ դարում Հռոմեական կայսրությունը քայքայվում էր և շուրջ 1000 տարի ծաղկում էր Բյուզանդիան: Հենց այստեղ էլ շարունակում են պահպանվել հելլենական գրադարանային ավանդույթները: 330թ Բյուզանդիայի մայրաքաղաք՝ Կոստանդինապոլսում, ստեղծվում է Կոստանդիանոս կայսրի յուրօրինակ գրադարանը: Այնտեղ աշխատում էին հունարեն և լատիներեն գրքերի գրագիրներ, որոնք ոչ միայն կրկնօրինակում էին, այլ նաև վերականգնում վնասված տեքստերը: 475թ. Արդեն այստեղ էր բերվել և վերականգնվել շուրջ 120 հազ Ձեռագրեր (մեծամասնությունը մագաղաթներ էին): Դրանց թվում էր Հոմերոսի պոեմների հավաքածուն, որը գրված էր օձի կաշվի վրա՝ ոսկյա տառերով: Կոստանդրնապոլսում էր գտնվում նաև պատրիարքի գրադարանը, որտեղ պահվում էին ոչ միայն քրիստոնեական տեքստեր, այլ նաև հատուկ արկղերում պահվող հերետիկոսների գործեր:



Աղբյուրը: http://gradaranblog.wordpress.com/2013/09/24/%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Արայ (21.07.2014)
Դիտումներ: 903 | Տեգեր: ԱՆՏԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar