Ֆրանկոֆոնիայի ֆոնդի համագործակցության շրջանակներում Նոր Նորքի Կենտրոնական գրադարանը և Պատանի Պատմագետների Ակումբը համատեղ Նոր Նորքի կենտրոնական գրադարանում գործող Շառլ Ազնավուր ֆրանսիական կենտրոնի շրջանակներում հայտարարում են գեղանկարչության մրցույթ նվիրված Ֆրանսիային և հայ ֆրանսիական բարեկամությանը :
Մրցույթը նախատեսվում է կատարել երկու ձևաչափերով ՝ 1-ին ներկայացված նկարների լուսանկարները տեղադրել Ֆեյսբուկ սոցիալական կայքի գրադարանի պաշտոնական էջում հետևելով էջի այցելուների հանվանությանը և 2-րդ նկարները ցուցադրել Նոր Նորքի կենտրոնական գրադարանում և արժանացնել հատուկ հրավիրված ժյուրիյի գնահատականին : Ժյուրիյի կազմը կընտրվի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթային ուսումնական հաստատություններում դասավանդող մանկավարժներից : Վերջնական գնահատականը կլինի Ֆեյսբուկյան այցելուների և ժյուրիյի գնահատականների գումարով :
Ֆրանսիան իմ աչքերով Ծրագիրը նախատեսված է իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի ավագ և հիմական դպրոցների աշակերտների շրջանակներում :
Մասնակցող աշակերտների տարիքային խումբը 2 ՝
1-ին խումբ 12-15 տարեկան 2-րդ խումն 15-17 տարեկան :
Ծրագրի իրականացման ժամանակացույցը 3 ամիս
Ծրագրի իրականացման փուլերը ՝
1) Դպրոցների ադմինիստրացիայի միջոցով տեղեկացնել աշակերտներին մրցույթի մասին :
2) Հավաքագրել և բաց ցուցադրության դնել բոլոր աշխատանքները :
3) Ֆեյսբուկ սոցիալական ցանցի Նոր Նորքի կենտրոնական գրադարանի էջում տեղադրել նկարների ֆոտոպատչենները ՝ կազմակերպելով էլեկտրոնային ցուցադրություն :
4) Կազամակերպել եռօրյա ցուցադրություն Նոր Նորքի կենտրոնական գրադարանում :
5) Ցուցադրության 3-րդ եզրափակիչ օրը ժյուրիյի գնահատականով և Ֆեյսբուկյան լայքերի գումարով որոշել հաղթողներին :
6) Նախատեսված է հաղթողների 6 տեղ յուրաքանչյուր տարիքային խմբի համար 3-ական ՝ առաջին, երկրորդ և երրորդ :
7) Բոլոր հաղթողներին շնորհվելու են պարգևներ , պատվոգրեր և կազմակերպվելու է այցելություն Ֆրանսիայի դեսպանատուն :
1. Մրցույթ փառատոնի անվանումը - << Ֆրանսիան իմ աչքերով >>
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 3 նկար հետևյալ թեմաներով
1) Պատմական Ֆրանսիան
2) Մեր բարեկամ Ֆրանսիան
3) Ազատ նկար Ֆրանսիական թեմատիկայով
3. Նկարներին կից ներկայացնել նկարի համառոտ բացատրությունը
4. Գործերի հայտագրման համար ներկայացնել 2 լուսանկար , սոցիալական քարտի , ծննդականի և ծնողի անձնագրի պատճենները :
5. Ֆեյսբուկյան մրցույթին մասնակցելու համար ներկայացնել առաջադրվող նկարների ֆոտոպատճենները :
Հայտերը ընդունվում են մինչև 2016 թվականի մարտի 19-ը : Բոլոր հարցերով կարող եք զանգահարել +374-10-6
|