Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 21 » Մայիս 28
01:15
Մայիս 28

2015 մայիսի 28-ին Երեվան ք. Նորքի I-ի զանգվածի Նանսենի անվան այգում, եզդի ազգի հերոս՛ Ջհանգիր աղայի արձանի մոտ տեղի ունեցավ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտի հաղթանակի կապակցությամբ տոնախմբություն :
Միջոցառումը տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Պարոն Արմեն Ուլիխանյանի հովանու ներքո , որը կազմակերպեցին Նոր Նորքի ՀՀԿ ՏԿ գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ Արայիկ Միսակյանը, Նոր Նորքի կենտրոնական գրադարանը , Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնը և Պատանի Պատմագետների Ակումբ ՀԿ-ն:
 

 
1918թ. այս օրը մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդ հաղթանակների կերտման գործում մեծ էր նաև եզդի ժողովրդի վաստակը: Ջհանգիր աղան կարողացավ միավորել եզդիական ուժերը՝ անգնահատելի վաստակ ունենալով Առաջին անկախ Հայաստանի ստեղծման գործում: Եվ պատահական չէ, որ ամեն տարի նորնորքցիների հետ համատեղ Հանրապետության օրը նշում է նաև եզդի ժողովուրդը:
Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, բազմաթիվ հյուրեր, բնակիչներ ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի եզդիական համայնքից:
Միջոցառման ընթացքում շնորհավորական բազմաթիվ ելույթներն ուղեկցվեցին տոնական երգ ու պարով. ելույթ ունեցան Նոր Նորք վարչական շրջանի գեղարվեստական խմբերն ու անհատ կատարողները, ինչպես նաև հրավիրված երաժիշտներ, երգիչներ՝ Արսեն Համբարյանը , Սիլվա Հակոբյանը և այլոք: Միջոցառումը վարեցին Պատանի Պատմագետների Ակումբի սաները 
Համերգային ծրագրին հաջորդեց նաև տոնական հյուրասիրությունը՝ օրը վերածելով իսկական համաժողովրդական տոնի

Դիտումներ: 407 | Ավելացրեց: Արայ | Տեգեր: մայիս 28, սիլվա հակոբյան, հաղփանակ, սարդարապատ, նոր նորք վարչական շրջան, արսեն համբարյան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar