Նոր Նորք վարչական շրջանի Կենտրոնական գրադարան

Հիմնադրման տարեթիվ 1997թ.

Գործունեության նկարագիր – բաժիններ և ենթաբաժիններ

Նոր Նորք վարչական շրջանի Կենտրոնական գրադարանն արդեն 19 տարեկան է: Այն ստեղծվել է նախկին մանկական գրադարանների միավորման արդյունքում : Ունենալով 100 000 միավորից ավելի գրականություն՝ գրադարանն այսօր համարվում է վարչական շրջանի մշակութային կարևոր օջախներից մեկը: 17 տարվա պատմություն ունի Կենտրոնական գրադարանի գրական ստուդիան, որը ղեկավարում է լրագրող, բանաստեղծ Յուրի Արտավազդի Սահակյանը: Անցած տարիներին գրական ստուդիայի նախաձեռնությամբ գրադարանում տպագրվել են 10 ժողովածուներ՝ Լուսաբաց խորագրով, 3-ը մանկական / տեղ են գտել 70 պատանի հեղինակներ/ և թաղաբնակ ստեղծագործողների 7 ժողովածուներ: Գրադարանն ունի 10 000 ընթերցող,որոնց թվում ՝ աշակերտներ , ուսանողներ, թոշակառուներ և այլն: ստեղծագործությունները /խմբագիր : Կենտրոնական գրադարանում տարիներ շարունակ գործում է պատանի պատմագետների ակումբ / ղեկավար՝ Արայիկ Հակոբյան/, գրական ստուդիա, նկարչական ստուդիա / Սաթենիկ Հովհաննիսյան/, ասմունքի և ֆրանսերենի լեզվի ուսուցման խմբակներ: Բնակչության գրադարանային տեղեկատվական սպասարկում, գիտության և մշակույթի լուսաբանում ու մասսայականացում, գիտատեխնիկական գիտելիքների տարածում, գեղագիտական դաստիարակություն, կրթական համակարգի գործունեության օժանդակում: Կենտրոնական գրադարան- Ընթերցասրահ, սպասարկման բաժին, զանգվածային միջոցառումների բաժին, գրացուցակների բաժին,ֆոնդերի պահպանման բաժին:

Մասնաճյուղերի անվանում կամ համար և հասցե ու հեռախոս

Գրադարնը ունի 5 մասնաճյուղ ` 
1 Նոր Նորքի 2զ. Ստեփանյան 5 N135 հիմն.դպրոց
2 Նոր Նորքի 4զ. Գյուլիքեխվյան 33 N142 ավագ դպրոց
3 Նոր Նորքի 7զ. Կարախանյան 11 N 88 հիմն.դպրոց
4 Նոր Նորքի 4զ. Գյուլիքեխվյան 27 N141հիմն.դպրոց
5 Նոր Նորքի 8զ. N118 մանկապարտեզ
Տեղեկատվություն ծրագրային միջոցառումների և սեփական նախաձեռնության վերաբերյալ Բացվել է պարսկական անկյուն և Ֆրանկոֆոնիայի <<Շառլ Ազնավուր>>կենտրոնը:Գրադարանը սերտորեն համագործակցում է ոչ միայն այն դպրոցների հետ , որտեղ տեղակայված են 4 գրադարան-տացքակետերը ,այլ նաև վարչական շրջանի բոլոր ավագ և հիմնական դպրոցների հետ:Հատկապես սերտ է համագործակցությունը մշակույթի կենտրոնի , Ս.Ասլամազյանի երաժշտական դպրոցի և Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հետ: Մեծ է գրադարանի համագործակցությունը նաև մի շարք հրատարակչությունների հետ /<<Տիգրան Մեծ>>, <<Արտագերս>> , <<Նոր Դար>> , <<Ոսկան Երևանցի>> , <<Էդիտ Պրինտ>> և <<Զանգակ>> / , որոնք սիրով օգնում են գրադարանի գրական ֆոնդը հարստացնելու գործում: Մեծ է համագործակցությունը Ազգային գրադարանի ,  Խնկո Ապոր մանկական գրադարանի , Իսահակյանի և մյուս վարչական շրջանների գրադարանների հետ: Գրադարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Այժմ <<Շառլ Ազնավուր>> կենտրոնի նախաձեռնությամբ Նոր նորք վարչական շրջանի դպրոցների հետ անց է կացվում <<Ֆրանսիան իմ աչքերով>> մրցույթ- ծրագիրը ,որտեղ լավագույն նկարների հեղինակները կարժանանան պատվոգրերի և պարգևների:
 

Տնօրեն Նազենի Արզումանյան

Աշխատանքային օրեր, ժամեր Երկուշաբթի
 ուրբաթ, ժամը 10:00-18:00
Հասցե Նոր նորքի 1զանգված. Նանսենի 20շ.
Հեռախոս 010647198